Ջերմուկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը օրեր առաջ գրել էր, որ
Ադրբեջանի կողմից Ջերմուկի նկատմամբ պատերազմ սանձազերծելուց մեկ ամիս է անցել, սակայն այս ընթացքում համայնքում կառավարման մի շարք խնդիրներ դեռ լուծման կարիք ունեն։ Սրա մասին ինձ հետ հանդիպումներում ահազանգել են բնակիչները ու տարբեր կազմակերպության ներկայացուցիչներ։
Պետք է ասեմ, որ ինքս այս մեկ ամսվա ընթացքում քանիցս փորձել եմ հանդիպել համայնքի ղեկավարի հետ, սակայն նա ոչ մի իմ այցի ժամանակ տեղում չի եղել։ Ի դեպ, այդ խնդրին բախվում են նաև բազմաթիվ ջերմուկցիներ․ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում կապ հաստատել համայնքի ղեկավարի հետ իրենց խնդիրները բարձրաձայնելու համար։
Ջերմուկի փոխքաղաքապետն էր լրատվամիջոցներից մեկի ասել էր, որ քաղաքապետը գտնվում է արձակուրդոիմ, չնայած որ քաղաքապետի արձակուրդ գնալու մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն կայքում չկար․
Եվ հանկարծ այսօր Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նախ շնորհակալություն հայտնել Սասուն Միքայելյանին, ապա հայտնել է իր գտնվելու տեղը․
«Շնորհակալություն եմ հայտնում ԵԿՄ կամավորականներին ու վարչության նախագահ Սասուն Միքայելյանին վերջին ամսվա ընթացքում սեպտեմբերի 13-ից, առաջնագծում մեր կողքին լինելու համար։
Շնորհակալ եմ նաև իմ կոլեգա՝ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանին, այս ընթացքում մեզ հետ միասին, մեր քաղաքի պաշտպանական դիրքերում լինելու համար»,-նշել է նա։