Search
Close this search box.

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը:

«Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։ Այսպիսով, ինչպես նշել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, մենք չենք կարող ընդունել տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն», – ասել է իրանցի դիվանագետը։

Հարցին, որ սահմանային լարվածությունն այստեղ չափազանց բարձր է, և մարդիկ շատ նյարդային են և ապրում են մշտական վախի մթնոլորտում, Վարամինը պատասխանել է՝ «Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար»։

Please enter a valid URL