Search
Close this search box.

Ինչու է Հարությունյան-Բաբայան զույգը կասկածի տակ դնում Արցախի ապագան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախ-Ադրբեջան հարց չէ: «Այստեղ, ցավոք, արդեն վաղուց կոնֆլիկտը շատ ավելի խորը հիմքեր ունի: Կա Շուշիի դեկլարացիա` Ադրբեջան-Թուրքիա, 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարությունը, որը տարածաշրջանում վաղուց շատ ավելին է, քան մինչ պատերազմն էր: Դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելությունն ենք պատկերացնում, այլ նաև շատ ավելի վստահելի այլ երաշխիքներ էլ ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից: Ուզում եմ ուղիղ ասել` ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում», ասել է Հարությունյանը:

Հարությունյանի արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ պարբերաբար հայտարարում է, թե առանց Ռուսաստան, առանց ռուս խաղաղապահների ներկայության Արցախը կկործանվի, եթե ռուսները հեռանան, հայերն էլ կամ պետք է հեռանան, կամ կցեղասպանվեն, եւ այլն։ Հարությունյանն ու Բաբայանը երկրի առաջին դեմքերն են, եթե նման հայտարարություններ աներ շարքային մի փորձագետ, էլի հասկանալի կլիներ։ Որքան էլ հիմա ծանր է Արցախի վիճակը, մանավանդ Հայաստանի իշխանության՝ Արցախից հրաժարվելու պայմաններում, սակայն նման հայտարարություններ անելուց առաջ պետք է մտածել դրանց քաղաքական, ռազմաքաղաքական եւ հոգեբանական հետեւանքների մասին։

Please enter a valid URL