«Իրավունք» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՔՊ-ականների շարքերում թեժ պայքար է սկսել: Խնդիրն այն է, որ իշխող խմբակցությունում պատգամավորները օր առաջ ելքեր են փնտրում օրենսդրական աշխատանքից «պրծնելու» ու ավելի քիչ քննդատվող ու «խախանդ» գործի անցնելու համար: Այս առումով ԲԴԽ անդամի թափուր մնացած պաշտոնը լավագույն «չալաղաջը» կարող է լինել:
Ընդ որում` բարձր պաշտոն զբաղեցնելու հավակնություններ ՔՊ-ում շատերն ունեն` վկայակոչելով այն փաստը, որ եթե ՔՊ-ական նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ աշխատել, ուրեմն` իրենք «կոսմանաֆտ» էլ կարող են աշխատել, «վադալազ» էլ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում