Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ ուղիղ ասել` ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում. Արայիկ Հարությունյան

Ընդհանուր առմամբ, Արցախի ապագան՝ առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության, ես չեմ պատկերացնում: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այստեղ կարող է հարց առաջանալ, որ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը, բայց կոնֆլիկտն արդեն Հայաստան- Ադրբեջան, կամ Արցախ-Ադրբեջան հարց չէ, ցավոք, արդեն վաղուց, կոնֆլիկտը շատ ավելի խոր հիմքեր ունի: Կա Շուշիի դեկլարացիա` Ադրբեջան- Թուրքիա, եւ այս վերջին պատերազմում Թուրքիայի դերակատարությունը եւ հասկանում ենք, որ տարածաշրջանում պատերազմից հետո շատ ավելին է, դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելություն ենք պատկերացնում Ռուսաստանի Դաշնության կողմից, այլ ավելի վստահելի երաշխիքներ ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից: Մենք այսօր, իհարկե, ողջունում ենք միջազգային հանրության ակտիվությունը, եւ նաեւ նշում ենք, որ մեր հետագա բանակցություններում կամ հարաբերություններում միջազգային հանրության ներկայությունը, բայց ուզում եմ ուղիղ ասել` ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ Արցախի ինքնապաշտպանությունը չի կարող կասկածի տակ դրվել, եւ իրենք շարունակելու են այն կատարելագործել, չնայած նրան, որ Հայաստանն այլեւս չի մասնակցում Արցախի պաշտպանությանը:

Մանրամասները` տեսանյութում:

Please enter a valid URL