Search
Close this search box.

Սիրո՞ւմ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի` ուրեմն մի՛ գոռա, այդպես չե՛ն սիրում. Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հայտարարությունների ժամին հետաքրքիր խոսքով է հանդես եկել, բայց անուններ չի նշել, թե ում է ուղղված եղել հայտարարության մեջ տեղ գտած կոչը.

«Մի ազգ, մի բանակը պլակատ չի, կենսակարպ է, Արցախն էլ Հայաստան է ու վերջ՝ ուրեմն Հայաստան-Արցախը՝ մեր հայրենիքը, մի զինավան է ու բոլորս այստեղ զինվոր ենք:  Մենք՝ հայերս, ու բոլորը՝ եզդիները, քրդերը, ասորիները, մալականները, որ Հայաստանում են ապրում՝ բոլորս զինվոր ենք: Մենք ապրել ենք այստեղ, միշտ ենք ապրել, Հայքը փոքրացել է, բայց կա: Մենք կանք ու նույն տեղում ենք՝ Արարատը վկա: Սիրո՞ւմ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից ավե՞լ, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ, քո հարմարավետությունից, ապահովվածությունից ավե՞լ՝ ուրեմն մի՛ գոռա, այդպես չե՛ն սիրում: Հատկապես չի բացառվում որ մի օր, մի քանի օրից, մի քանի օրից էլ երկրիդ հանդեպ սիրուդ խոստովանության գոռոցը ուրիշ բևեռից լսվի»,- նշել է պատգամավորը:

Շուշան Պետրոսյանի խոսքով՝ hանգիստ, աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի ու հայն ու Հայքն իր ակունքով, արմատներով ու իմաստնությամբ անհաղորդ են նման սիրուն։

«Երկիրդ սիրելը՝ հայելու առջեւ, մենակ, գոնե ինքդ քեզ հետ ազնիվ լինելու նման է. նայի՛ր աչքերիդ, տե՛ս սիրտդ, ապրածդ քննի՛ր ու սկսի՛ր քեզնից։ Երբ երկրիդ հողին կանգնած ես, ու զգում ես, որ իր շարունակությունն ես, որ բողբոջել ես՝ որեւէ եվրազիափարթներշիփ, Ջորջ Սորոս, ֆլան-ֆստան՝ ի զորու չեն կանխելու ծաղկունքդ, ուրեմն արմատդ փնտրի՛ր, որ քայլերդ արդարացվեն»,- ընդգծեց Շ. Պետրսյանը:

Please enter a valid URL