Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնաբանել է Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելը։
ԱՊԱ-ն հայտնում է, որ այցով Ջրականում (Ջաբրայիլում) գտնվող նախարարը լրագրողներին ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչով են զբաղվում հայկական կողմում։
«Այն, ինչ նրանք անում են, մեզ չի մտահոգում։ Հայրենիքը պաշտպանելու համար մենք աշխատում ենք «եթե մեռնենք՝ նահատակ ենք, եթե ողջ մնանք՝ ղազի» մտածելակերպով։ Այս մտքերով են աշխատում և՛ ադրբեջանական բանակը, և՛ Թուրքիայի զինված ուժերը։ Ինչ էլ որ անեն, մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր ազգը, մեր հողը ցանկացած զենքից»,- ասել է նախարարը։