Search
Close this search box.

«Պետք չէ նման ինքնաբուխ որոշումներ կայացնել». Չավուշօղլուն` ԵԱՀԿ առաքելության՝ Երևան այցի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, ով այցով գտնվում է Ջրականում, մեկնաբանել է ԵԱՀԿ առաքելության՝ Երևան այցը:

Թուրք նախարարը լրագրողներին ասել է, որ այստեղ պետք է կոնսենսուս լինի:

«Առանց Ադրբեջանի համաձայնության նման որոշման ընդունումը հակասում է ԵԱՀԿ-ի աշխատանքի սկզբունքներին: Պետք չէ նման ինքնաբուխ որոշումներ կայացնել։ Մենք դա տեսնում ենք որպես անձնական որոշում: Դա ԵԱՀԿ առաքելությունը չէ։ Քանի որ ԵԱՀԿ-ում որոշումների կայացման ուղիներն ու մեխանիզմները հայտնի են։ Նման որոշումների դեպքում այդ հարցը չի կարող լուծվել։ Այսինքն, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն, այստեղ պետք է լինեն անկեղծ քայլեր, ինչպես նաև աջակցություն միջազգային կազմակերպությունների կողմից»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Please enter a valid URL