Search
Close this search box.

Բեռնատարը բախվել է կամրջին և կողաշրջվել

A1plus.am-ի տեղեկացմամբ՝ այսօր առավոտյան Արշակունյաց 286  հասցեի բնակիչները ուժեղ ցնցում են զգացել:  Պատճառը հերթական պատահարն է եղել:

Նորագավիթի նորակառույց կամրջի վրա КамАЗ  մակնիշի մեքենան իր կցորդիչով  բախվել է կամրջի ճաղավանդակներին ու կողաշրջվել։

Վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկային: Վարորդը ինքնուրույն դուրս էր եկել մեքենայի խցիկից:

Ի դեպ,  սա առաջին դեպքը չէ, երբ  նորակառույց կամրջի վրա նման պատահարներ են գրանցվում: Վարորդները բազմիցս են նշել, որ այս կամուրջը   ճիշտ  չէ կառուցված:   Երջանիկ պատահականությամբ բեռնատարը  չի ընկել  մոտակա  տների կամ հողամասերի մեջ:

 

Please enter a valid URL