Search
Close this search box.

ԱՄՆ-ի վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումն է

Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵՄ առաքելության դիտորդների տեղակայումը կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:

«Դա մեր հույսն է: Եվ դա այն է, ինչ պետքարտուղարը (խմբ. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն), դեսպան Ռիքերը (խմբ. ԱՄՆ պետքարտուրի կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքեր) և մյուսները շարունակում են պնդել՝ այդ հարցը քննարկելիս: Ես չեմ ցանկանում գործընթացից առաջ անցնել, սակայն, իհարկե, մեր վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն է»,- ասել է Պատելը:

Please enter a valid URL