Search
Close this search box.

Դիլիջան ազգային պարկի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ

Սույն թվականի հունվարի 13-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի  հարեւանությամբ, մոտավորապես 17:30-ին հրդեհ է բռնկվել: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են Շամախյան տեղամաս մասնաճյուղի անտառապահները եւ ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ: Կրակն արագ տեղայնացվել է եւ մարվել մոտավորապես 18:20-ին: Կրակն ընդգրկել է 800 ք.մ տարածք: Ծառապատ հատվածները չեն վնասվել, այրվել է չոր խոտածածկը:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Դիլիջան ազգային պարկի պահպանման բաժնի աշխատակիցների   կատարած շրջայցերի ու ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 3 անտառախախտման դեպք /ապօրինի 6 ծառահատում/, կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության  բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին` հետագա ընթացք տալու նպատակով:

Պանտեռա Սիքյուրիթի ՍՊԸ-ի պահնորդական ծառայության հետ համատեղ  հատուկ հսկողությունը եւ  շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է:

Դիլիջան ազգային պարկ-ի տարածքում շարունակվում են բնակչությանը  քամատապալ, հողմատապալ ծառերից առաջացած վառելափայտի դուրս գրման եւ բաց թողման աշխատանքները, ինչի արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում իրացվել է 51,0 խ.մ փայտանյութ:

Please enter a valid URL