Ադրբեջանը խոչընդոտում է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ՀՀ օկուպացված տարածքներում զոհված զինծառայողների դիակների որոնման աշխատանքների իրականացմանը։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: Ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ», – հայտնեց Թորոսյանը՝ հավելելով, որ մինչեւ այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը։
Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-յան իր միկրոբլոգում հայտնել է, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 29 անհետ կորած ունի։