Search
Close this search box.

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե նախագահ Էմանուել Մակրոնն իր հայտարարություններով խաչ է քաշել Փարիզի և Բաքվի միջև բարեկամական ու հավասարակշռված հարաբերություններին։

«Այդ մեկնաբանությունները որևէ կերպ չեն փոխում Ֆրանսիայի ամբողջական մոբիլիզացիան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար։ Հանրապետության նախագահի հանձնառության շնորհիվ է, որ հնարավոր եղավ անցկացնել հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ կազմակերպված քառակողմ հանդիպումը։ Այս հանդիպումը հնարավորություն ընձեռեց առաջընթաց գրանցել այս նպատակի ուղղությամբ, ինչն արտացոլված է այս առիթով ընդունված հռչակագրում։ Ֆրանսիան նաև լիովին աջակցում է ԵՄ-ի հետ նախաձեռնված գործընթացին՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Please enter a valid URL