Search
Close this search box.

Թեհրանը թույլ չի տվել կտրել Իրանի և ՀՀ-ի միջև կապի հնագույն ճանապարհը․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը թույլ չտվեց տարածաշրջանում իրականացնել այն պլանը, ըստ որի Հայաստանը կկտրվեր Իրանից։ Այս մասին Rasadnews հեռուստաալիքի «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, գրում է Yerkir.am-ը։

«Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ դա պետք է փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,- ասել է Աբդոլլահյանը։

Նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունը դա արել է նույնիսկ հյուսիսարեւմտյան սահմանների զորավարժություններից առաջ։ «Մենք փորձել ենք խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով»,- հավելեց նախարարը։

Please enter a valid URL