Search
Close this search box.

Արցախում մահացած 20-ամյա Հարությունը զինվորականի որդի էր

Արցախում այսօր՝ հունվարի 16-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Հարություն Խաչատրյանն Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից էր:

Արցախում մահացած 20-ամյա Հարությունը զինվորականի որդի էր-ին համագյուղացիները պատմեցին, որ 20-ամյա Հարությունի հայրը զինվորական է: Դեպքի մանրամասները հայտնի չեն: Մահացած զինծառայողը մի քանի ամսից կզորացրվեր:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 16-ին ժամը 01:15-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հարություն Վանյայի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Please enter a valid URL