Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի ստոր քայլը. Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը երեխաների է ներգրավել Էմանուել Մակրոնի դեմ արշավի մեջ

Ադրբեջանի Հանրային հեռուսատընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հաղորդավար Ազիզ Ալիևի և երեխաների երգրախմբի կատարումը, որտեղ հնչում են վիրավորանքներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ մեղադրելով նրան հայամետ լինելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Eurasianet-ը:

Երեք րոպեանոց երգում Ալիևն ասում է. «Նա հայամետ է,
Ի՞նչ կարող եք ասել այս մարդուն:
Նա մեզ սուտ խոստումներ է տալիս,
Նա պարում է Փաշինյանի հետ,
Նա այսպես ստորացրեց իրեն,
Ասա՝ ո՞վ է այդ մարդը»։
Այնուհետև երգչախմբի երեխաները պատասխանում են՝ վանկ առ վանկ: «Է-մա-նու-ել»:

Please enter a valid URL