Search
Close this search box.

Նոր տեղեկություններ Ջերմուկից

Ջերմուկում ամեն ինչ կարգին է, կրակոցներ չկան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին:

«Քաղաքացիները վերադարձել են բնականոն կյանքին: Հյուրանոցներում արդեն իսկ շարժը կամաց-կամաց ավելանում է, մարդիկ գալիս են»,-նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Please enter a valid URL