«Դեպքը մեր շենքի բակում է տեղի ունեցել. երկու հոգի դարանակալել էին ու սպասում: Ես վարսավիրանոց էի գնացել, վերադառնում էի տուն: Ակնհայտ հետևել էին իմ շարժին»,- քիչ առաջ հիվանդանոցի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:
«Հարձակվեցին ինձ վրա, սկսեցին ուժեղ հարվածել ու քցել գետնին…Հետո գնացին, անցորդ մեքենա եկավ, ճանաչեց ինձ ու տարավ հիվանդանոց»,- նշեց նա: Հասարակական-քաղաքական գործիչը հավելեց, որ տեղի ունեցածը պայմանավորված է իր քաղաքական գործունեությամբ: