ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
4 ամիս առաջ դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը։ Արմենի մահը քաղաքական սպանություն էր ու այդ սպանության առանցքային դերակատարներից մեկը դատավոր Արուսյակ Ալեքսանյանն էր, ով էդպես էլ չփոխեց Արմենի կալանքի խափանման միջոցը։ Սպիտակ Hummer-ին թառած այս կինը, ով պաչկաներով կալանքի սանկցիաներ էր տվել Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մանթաշյանին, Միկա Բադալյանին, Իգոր Խաչատուրովին, Ավետիք Չալաբյանին, Արմենի մահից հետո ցինիկաբար հայտարարեց, թե ինքը պրոբլեմ չունի։
Երեկ «պրոբլեմ չունեցող» այս կինը ձերբակալվեց՝ օրենքով ինչ-որ գողի գործով կաշառքի մեղադրանքով։
Արմենի հոգեհանգստին ես ասացի, որ դու պրոբլեմ ունես, տիկին, շատ մեծ պրոբլեմ, որովհետեւ բումերանգի թարս սալտոն միշտ խփում է նմանների մռթին։
Մի բանում մի թեթեւ սխալվեցի. մոռացել էի Նիկոլի մի բզիկի մասին՝ Նիկոլը ինքնամատույց փչացած գործիքներին վերջիններիս պիտանելիության, «գարանտիայի սրոկից» շուտ է շպրտում աղբաման։
Ի դեպ, մի քանի օր առաջ ողբերգական մի դեպք էր տեղի ունեցել. վարորդը մեծ արագությամբ վրաերթի էր ենթարկել լուսարձակի տակ մոպեդով կանգնած 15 տարեկան առաքիչ աշխատող երեխային, ով տեղում մահացել էր։
Ու նույն այս դատավոր կինը՝ Արուսյակ Ալեքսանյանը, մերժել էր ենթադրաբար լակած վարորդին կալանավորելու ՔԿ-ի միջնորդությունն ու 15 տարեկան երեխային սպանած վարորդին դատարանի դահլիճից ազատ էր արձակել։
Վսյո տակի՝ բումերանգի թարս սալտոն ամենաարդար «աբարոտկան» է։