ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյբսուքյան էջում գրել է․
«Էդգար Ղազարյանը Էրեբունի կլինիկայում անցել է համալիր ստուգում։ Կյանքին սպառնացող վնասվածքներ չկան։ Գլխի հատվածում ունի վնասվածք եւ հիմա բժշկական կարեր են դրվում։
Բժիշկները վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Էդգարի վրա իր տան շքամուտքում հարձակվել են երկու տղսմարդ, որոնց Էդգարը չի ճանաչել»։