Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը

Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր էջում վերահրապարակել է պաշտպանության նախարարության հաղորդագրությունն ու գրել. «Հայաստանի կողմից հրադադարի խախտման» մասին կեղծ լուրերի ստեղծում»։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարեց. «Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:

Ըստ պաշտպանական գերատեսչության, այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»։

Please enter a valid URL