Սեպտեմբերի 13-ից մինչև հիմա անհետ կորած զինվորներից լուր չկա, որևէ կառույց որևէ լուր չի հայտնում, ծնողները գիշեր ցերեկ մղկտալով բոլոր կառույցների դռներն են թակում, սոցցանցերում հայտնված տեսանյութերի մեջ որդիներին, գոնե նրանց մարմինը կամ մասունք փնտրում ու հանկարծ մի ամիս անց հայտնվում է ռազմական ոստիկանության աշխատակիցն ու ասում.«Բարև ձեզ,ձեր տղան ո՞ւր է» ու սկսում տանը փնտրել, ննջարաններում, պահարանների մեջ, մահճակալների տակ։ Դուք պատկերացրեք էդ մոր վիճակը։
Հիմա,սրան ի՞նչ վերնագիր տաս, ի՞նչ հիմնավորում։ Պրոտոկոլով եկել են, որ ասեն գործ են արել,որ փաստաթղթերում հանգիստ գրեն «անհետ կորած» ու ասեն մենք տանն էլ փնտրել չկա։
Լավ,իբր գործ եք անում, գոնե քաղաքակիրթ եղեք, մի քիչ էլ նրբանկատ։ Դուք մի ամսից ավելի մղկտացող ծնողի տան դուռ եք թակում։
Լրագրող Աննա Վարդանյանի ֆեյսբուքյան էից․