Զինդատախազի պաշտոնի համար դիմում է ներկայացրել միայն Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գերատեսչությունից նշեցին, որ այս տարվա սեպտեմբերի 20-ին դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ զինդատախազի պաշտոնի համար։
«Այն բաց է եղել մրցույթի պահանջներին համապատասխանող ցանկացած թեկնածուի համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022թ.-ի սեպտեմբերի 27-ը: Գլխավոր դատախազությունը մեկ դիմում է ստացել. դիմումատուն Հայկ Գրիգորյանն է»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։