Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար. հայր ու որդի մահացել են հիվանդանոցում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աղի լճի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ։

ԱԻՆ-ից տեղեկանում է, որ Ակնալիճ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» եւ «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ․ Մ․-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, իսկ ուղեւոր Դ․ Մ․-ն (ծնված 1992 թ.)՝ Վաղարշապատ քաղաքի ԲԿ: Բժիշկները Դ. Մ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ վարորդինը՝ ծայրահեղ ծանր, այնուհետեւ գրանցվել է վերջիններիս մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են։

Please enter a valid URL