Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է հայ–թուրքական եւ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայով։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնագրում կան կյանքի կոչվելու նախագագծեր։
«Ադրբեջանի պնդում է, որ «Լաչինի» եւ Զանգեզուրի» միջանցքները պետք է նույն կարգավիճակն ունենան։ Սրանցից բացի կան նաեւ այլ նախագծեր, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել։ Դա պետք է կյանքի կոչվի։ ԱԳ նախարարներին հանձնարարվել է զբաղվել խաղաղության համաձայնագրի աշխատանքներով»,–ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Հայաստանը հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որն ընթանում է Ադրբեջանի հետ համաձայնեցված։ «Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կնպաստի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,–շեշտել է Թուրքիայի ԱԳ նախարարը։