Search
Close this search box.

Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության արագ տեղակայման մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին: Նա այս մասին գրառում է արել Twitter-ում։

Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս ունի, որ դա կնպաստի վստահության ձևավորմանը և ավելի շատ կաջակցի սահմանազատման հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելության նպատակով Հայաստանի կողմից տեղակայվելու են մինչև 40 ԵՄ մոնիտորինգի փորձագետներ` իրավիճակի դիտարկման, վերլուծության և զեկուցելու նպատակով։

ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է մոնիտորինգի փորձագետներ ներգրավել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից։

Դիտարկման առաքելությունը ժամանակավոր է, և, ըստ ԵԽ-ի, երկու ամսից ավելի չի տևի։

Please enter a valid URL