Search
Close this search box.

Անբարոյականությունն էլ պետք է չափ ու սահման ունենա. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դուք բոլորդ կործանման եզրին հասցրեցիք մեր երկիրը

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հերթական հոդվածը ընթերցելուց հետո մեկ անգամ ևս համոզվեցի, որ Հայաստանում արդարության ճգնաժամը հաղթահարելուց հետո, իրավական պետություն կառուցելուց հետո, ընտրովի ու արդարադատության տխրահռչակ ավանդույթը վերացնելուց հետո, քաղաքական կոնյուկտուրայով պայմանավորված ու քաղաքական պայմանավորվածության արդյունքով որևէ մեկին չպատժելու թուլամորթ քաղաքականության ավարտից հետո, ինչպես նաև իսկապես պատասխանատվության ինստիտուտն ամրապնդելուց հետո բոլոր այն մարդիկ, որոնք հնարավորություն են ունեցել իրենց կառավարման օրոք արժանապատվության դիրքերից լուծել Արցախի հարցը, մանավանդ որ այդ լոզունգներով էլ զավթել են իշխանությունը Հայաստանում, սակայն վիժեցրել են հարցի հնարավոր լուծումը, մսխել են արցախյան պատերազմի հաղթանակի ռեսուրսները, ավելի՛ն, հնարավորություն են տվել, որ Ադրբեջանը տարիներ շարունակ զինվի ու պատրաստվի ռևանշի, իսկ վերջում փախել են պատասխանատվությունից՝ մեր երկիրը կանգնեցնելով կործանման եզրին, պետք է պատասխանատվության ենթարկվեն ամենախիստ ձևով։

Անբարոյականությունն էլ պետք է չափ ու սահման ունենա։

Դուք բոլորդ կործանման եզրին հասցրեցիք մեր երկիրը։ Այսօրվա կրիտիկական իրավիճակը Ձեր տխրահռչակ գործունեության շարունակությունն է, ու Դուք դեռ բարոյական իրավունք ունեք անգամ խոսե՞լու․․․

Please enter a valid URL