Search
Close this search box.

ԱԺ-ն ընդունեց եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտման մասին նախագիծը 

Ազգային ժողովում քվեարկության դրված «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թ-ին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծն ընդունվեց 91 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվեակությունը հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նկատեց. «Ցեղասպանության ճանաչման ոչ մի բանաձևում «ճանաչում» բառը չի օգտագործվում, մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի վերաբերմունքի մեջ, մենք էլ նույնը չանենք, այլ ամբողջությամբ դատապարտենք»:

Please enter a valid URL