Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիայր հայտնվել «ղամիշների» մեջ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեծահասակը կինը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ երկու անչափահաս երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի վայրի հարևանությամբ գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետի աշխատակիցները:
Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Կայքի տեղեկություններով ավտոմեքենայում եղել են ընտանիքի անդամներից 6 հոգի, որոնցից 3-ը տեղում բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնութունը։