ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ցավակցել է Թուրքիային՝ Բարթըն քաղաքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարթընում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Բարթընում ածխահանքի պայթյունի առիթով Թուրքիայի ցավակցել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչին ի պատասխան Թուրքիա ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր շնորհակալություն էին հայտնել։