ՌԴ Բելգորոդ քաղաքը և շրջակայքը հրթիռակոծվել են կիրակի առավոտյան։ Ականատեսները պատմում են, որ գնդակոծվել է նաեւ օդանավակայանը, գրում է BBC-ն։ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում գրել է, որ գնդակոծության արդյունքում կա առնվազն երկու վիրավոր։
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնում է, որ ժամը 11:00-ին քաղաքում հակաօդային պաշտպանության համակարգ է աշխատել, 16 պայթյուն է լսվել։
Նշենք, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ՌԴ Բելգորոդի մարզում տեղի են ունեցել բազմաթիվ պայթյուններ ու հրդեհներ ռուսական ռազմական օբյեկտներում, նավթապահեստներում, էներգետիկ ոնթակառուցվածքներում։ Երեկ Բելգորոդի ուսումնավարժարանում արյունոտ սպանդ է եղել՝ գնդակահարվել են մոտ երկու տասնյակ մոբիլիզացվածներ։