Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Երևանում. Kia Sorento-ն հայտնվել է ջրանցքում. կա 1 զոհ, 1 վիրավոր.

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Kia Sorento մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին և հայտնվել ջրանցքում։

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր գետից դուրս են բերել մահացածի դին։

Վթարի վայրի հարևանությամբ մի քանի բնակիչներ, ովքեր չցանկացան իրենց ինքնությունը հայտնել, ասում էին, որ վթարի պատճառը եղել է մի քանի թափառող շները։ Վարորդը փորձել է խույս տալ շներից, հետևաբար, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել ողբերգական վթարը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Please enter a valid URL