ՌԴ ԶՈւ–ն խափանել է Զապորոժիեի ԱԷԿ–ի մոտ դեսանտ իջեցնելու փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի լույս 14-ի գիշերը ՌԴ զորքը Զապորոժիեի ուղղությամբ խափանել է ուկրաինական զինված ուժերի` Զապորոժիեի ատոմակայանի շրջանում գետի վրա դեսանտային գործողություններ իրականացնելու փորձը։ Ճշտված տեղեկությունների համաձայն` ՌԴ ՕՏՈւ բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու հարվածների հետևանքով Կախովսկայա ջրամբարի ծովախորշում ոչնչացվել է ավելի քան 50 ուկրաինացի զինծառայող, 5 արագընթաց զբոսանավ, 2 բեռնանավ, 5 տանկ և հետևակի 4 մարտական մեքենա»,– հայտնել են ՊՆ–ում։
ՊՆ–ն հայտնել է, որ Զապորոժիե քաղաքի շրջանում ուկրաինական 65-րդ մեքենայացված բրիգադի երկրորդ գումարտակի ժամանակավոր տեղակայման կետին ՌԴ ՕՏՈւ–ի հասցված բարձր ճշգրտության հարվածի հետևանքով 3 զորանոցում տեղակայվող հակառակորդի ավելի քան 160 զինծառայող է ոչնչացվել։
ՌԴ ՊՆ–ն հայտնել է նաև, որ ՌԴ զորքերը Նիկոլաևի և Կրիվոյ Ռոգի ուղղությամբ հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները, ոչնչացրել մոտ 120 ուկրաինացի զինծառայող, 17 մարտական զրահամեքենա և Ինգուլեց գետի վրայով անցնող 5 անցատեղ։