Search
Close this search box.

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 15-ի, 16-18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ին հնարավոր է նաև ամպրոպ:

Հոկտեմբերի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Please enter a valid URL