Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ալիևն ասաց ամենավտանգավորը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Աստանայում, Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Ալիեւն ասաց, որ Ղարաբաղն Ադրբեջան է ու ավելացրեց, որ Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցերը կարգավորվելու են Ադրբեջանի սահմանադրությամբ և ինքը որեւէ մեկի հետ չի պատրաստվում քննարկել Ադրբեջանի ներքին հարցերը։

Ալիեւն ասաց նաեւ ամենավտանգավորը՝ որ Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքից իր տպավորությունն այն է, որ Ղարաբաղի հարցով իր այս դիրքորոշումը որեւէ մեկի կողմից տարընթերցման տեղիք չի տվել. այսինքն՝ բոլորը հասկացել ու ընդունել են, որ Ղարաբաղն Ադրբեջան է։

Փաստորեն, Փաշինյանը, Մակրոնն ու Շառլ Միշելը Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու հարցում որեւէ տարընթերցում չեն ունեցել Ալիեւի հետ։

Ալիեւի ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Աստանայում լուռ նստած էր ու եթե համաձայն չլինել Պրահայում Ալիեւի ստացած տպավորությունների հետ, տարբերակ առաջին՝ քաղաքակիրթ տարբերակ. պիտի առնվազն ռեպլիկի կարգով հայտարարեր, որ Ալիեւի տպավորությունը սխալ է, եւ տարբերակ երկրորդ՝ ոչ քաղաքակիրթ տարբերակ. ձեռքի տակ եղածը տար Իլհամ Հեյդարովիչի գլխին։

Please enter a valid URL