Search
Close this search box.

«Փաստ». Նախկին միլիոնատեր ու սկանդալներով հայտնի Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիշո՞ւմ եք Հայկական միջազգային ասամբլեայի պրեզիդենտ Սերժ Ջիլավյանին, մեծ կոմբինատորին ու միլիոնատիրոջը, ում ժամանակին համեմատում էին Օստապ Բենդերի հետ: Հակասական այս մարդը քանիցս հայտնվեց ռուսական ու անգլիական բանտերում՝ «փողերի լվացման», ապօրինի զենք–զինամթերք պահելու մեղադրանքներով: Նա էր, որ հայտարարեց, թե Վանո Սիրադեղյանը մարդիկ է ուղարկել իրեն վերացնելու, հետո պարզվեց, որ սուտ է:

Նախկինում «ալամ» աշխարհի հայերի ասամբլեայի պրեզիդենտը այժմ ապրում է իր ծննդավայրում՝ Ստեփանավանի Ագարակ գյուղում՝ հաշմանդամի սայլակին գամված: Այլեւս մեծ փողեր չունի: Ապրում է Ռուսաստանից տրամադրվող հիվանդության թոշակով, որը կազմում է 30000 ռուբլի»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL