ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը, պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է վտանգել Արևմուտքի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ընթացող գործընթացը, պատասխանել է, որ ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը` ուղղված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, բայց չեն տեսել ռուսական կողմից այն ջանքերը, որոնց մասին կարող եք խոսել:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Արևմուտքը փորձում է միջամտել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: