Search
Close this search box.

«ՌԴ-ն ի վիճակի է կես ժամից էլ քիչ ժամանակում միջուկային հարվածով ամբողջությամբ ոչնչացնել ԱՄՆ-ն ու Եվրոպան». Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Twitter-յան իր էջում գնահատել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև հնարավոր միջուկային առճակատումը, գրում է «Известия»-ն։

Նրա խոսքով՝ պոտենցիալ հակառակորդներից կես ժամից էլ քիչ կպահանջվի փոխադարձ ոչնչացման համար։

«Ռուսաստանն ի վիճակի է կես ժամից էլ քիչ ժամանակում միջուկային հարվածով ամբողջությամբ ոչնչացնել ԱՄՆ-ն ու Եվրոպան։ Եվ հակառակը»,- ​​գրել է նա։ Մասկի խոսքով՝ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումը խելագարություն կլիներ, բայց նույնքան խելագարություն է նման իրավիճակի հասնելը։

Please enter a valid URL