Search
Close this search box.

Իրանում բողոքի ցույցերի բռնկումից ի վեր 144 մարդ է սպանվել` 23-ը անչափահաս

Միայն սեպտեմբերին Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ առնվազն 23 անչափահաս է սպանվել, հայտնում են Amnesty International-ը և տարածաշրջանում աշխատող այլ իրավապաշտպան խմբեր։ Զոհերից ամենաերիտասարդը 11 տարեկան էր։ Նրանք սպանվել են ոստիկանության կողմից ցույցերը ցրելու ժամանակ։

Amnesty International-ի տվյալներով՝ Իրանում բողոքի ցույցերի բռնկումից ի վեր 144 մարդ է սպանվել։

Իրանում հակակառավարական ակցիաները սկսվել են անցած ամիս, երբ ոստիկանության բաժանմունքում մահացել է կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարող 22-ամյա Մահսա Ամինին։ Երիտասարդ կինը ձերբակալվել էր մահմեդական գլխաշորը՝ հիջաբը պատշաճ չկրելու համար։

Տարերային ցույցերը մինչ օրս էլ շարունակվում են երկրի տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում։ Ոստիկանությունը շարունակում է բիրտ ուժ կիրառել ընդվզող ցուցարարների նկատմամբ, որոնց մեծ մասը դպրոցականներ և ուսանողներ են։

Please enter a valid URL