Ռուսաստանն ուշադրություն է դարձնում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ կապված որոշ իրադարձություններին։ Այս մասին Աստանայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ ԱՊՀ գծով գործընկերները մտահոգված են Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացմամբ, սակայն դա չի ազդում երկրների միջև հարաբերությունների խորության վրա։
«Իհարկե, գործընկերները հետաքրքրված և անհանգստացած են ռուս-ուկրաինական ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմամբ, բայց դա ոչ մի կերպ չի ազդում այդ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների բնույթի, որակի, խորության վրա»,-ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ ԱՊՀ երկրների շփման ձևաչափերը պահանջված են, և այդ առումով ոչինչ չի փոխվել։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ուշադրություն է դարձնում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ կապված որոշ իրադարձություններին, ինչպես նաև Տաջիկստանի և Ղրղըզստանի միջև տեղի ունեցող իրադարձություններին։