Search
Close this search box.

Ղրիմի կամրջի պայթյունի գործով 3 հայ է ձերբակալվել. անունները հայտնի են

Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում 3 հայ կա: Նրանք են Արտեմ Ազատյանը, Գեորգի Ազատյանն ու բեռնատարի վարորդը՝ Արթուր Թերջանյանը։

Սիմֆերոպոլի Կիևի շրջանային դատարանը, հետաքննության պահանջով, Ղրիմի կամրջի վրա պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, կալանավորվել է հինգ մեղադրյալ, որոնցից երեքը՝ հայազգի։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրազեկ աղբյուրը։ «Կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը մինչև դեկտեմբերի 8-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Ինտերֆաքսը» դատարանի և հետաքննության վերաբերյալ որևէ մեկնաբանություն այս պահին չունի։

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։ Այրվել է գնացքի վառելիքի 7 բաք։ Չորս մարդ մահացել է։ Վնասը նախապես գնահատվել է 200-500 մլն ռուբլի։ Ռուսաստանը կատարվածը համարում է ահաբեկչություն և դրա համար մեղադրում է Կիևին։ Պաշտոնապես Ուկրաինան չի ստանձնել արտակարգ իրավիճակի պատասխանատվությունը։

Please enter a valid URL