Search
Close this search box.

Պուտինի արձագանքը Մակրոնի՝ Հայաստանի, Արցախի հարցի վերաբերյալ հայտարարության մասին

Ես զարմացա՝ կարդալով Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի դերի մասին։ «Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք՝ Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր․ «Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին 5000 ռուս զինվոր ենթադրաբար այնտեղ է, որպեսզի երաշխավորի սահմանը, (բայց) ռուսներն օգտագործել են այս հակամարտությունը, որը մի քանի դարի պատմություն ունի, Թուրքիայի մեղսակցությամբ խաղացել է Ադրբեջանի խաղը և վերադարձել է թուլացնելու ժամանակին իր համար մտերիմ եղած Հայաստանը: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»։

Please enter a valid URL