Search
Close this search box.

Առաջին անգամ միջազգային դիտորդական ներկայություն կլինի Հայաստանում․Ֆրանսիայի նախկին դեսպանի գրառումը

Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանում իր դիտորդական առաքելությունը տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։

«1988 թվականին հակամարտության սկզբից առաջին անգամ Ֆրանսիայի եւ ԵՄ-ի նախաձեռնությամբ այստեղ միջազգային ներկայություն կլինի։ Այս առաքելության մասին հոկտեմբերի 6-ին հայտարարվել է Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ավարտին»,- գրել է նախկին դեսպանը։

Ավելի վաղ Հայաստան Եվրոպական միության տեխնիկական խմբի այցի մասին հայտնել էր փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Please enter a valid URL