Search
Close this search box.

Ադրբեջանի զինված ուժերը օկուպացնում են Հայաստանի տարածքը. ԵԽԽՎ համազեկուցողներ

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Նշվում է, որ համազեկուցողները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկությունների վերաբերյալ։

«Այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման մեջ, Ադրբեջանի զինված ուժերը օկուպացնում են Հայաստանի տարածքը ՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և Եվրոպայի խորհրդի կանոնադրության համաձայն ՝ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունները», — նշվում է հայտարարությւնում:

Please enter a valid URL