Դիվերսանտներ են ձերբակալվել «Թուրքական հոսք» գազատարը պայթեցնելու փորձի ժամանակ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Որոշ ուժեր, Պուտինն ակնարկներ է արել այդ ուժերի հնարավոր ծագման մասին, ոտնձգություն են արել նաև «Թուրքական հոսքի» նկատմամբ: Դիվերսանտներ են ձերբակալվել, ուզում էին պայթեցնել մեր տարածքում»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները փորձում են վնասել «Թուրքական հոսք» գազատարի հատվածներից մեկը։