Search
Close this search box.

Իրանի նախագահը Ադրբեջանի նախագահին հիշեցրել է՝ պատմական սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը մեկ անգամ ևս շեշտել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն Իրանի համար անընդունելի է:

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին:

«Նախագահ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հասկացրել է, որ անընդունելի է պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն։ Նաև եվրոպական ռազմական ներկայությունը՝ ցանկացած քողի տակ մերժվում է: Արևմուտքը ռազմավարական առումով չի կարող մեզ շեղել»,-նշել է Ջամշիդին:

Please enter a valid URL