Թեհրանը կրկին հայտարարել է Հայաստանի հետ պատմական սահմանների փոփոխման անթույլատրելիության մասին: Miran Press պարբերականի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մոհամմադ Ջամշիդին։
«Նախագահ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հստակ հասկացրել է՝ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի վճռական պատասխանին», -ասել է նա:
«Թեհրանը նաև դեմ է տարածաշրջանում ցանկացած եվրոպական ռազմական ներկայությանը»,- հավելել է Ջամշիդին: