Search
Close this search box.

Ադրբեջանում նոր կառույց են ստեղծել, որը կզբաղվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով

Ադրբեջանի նախարարների կաբինետի որոշմամբ՝ Ադրբեջանում նոր կառույց են ստեղծել, որը կզբաղվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով:

Տեղեկությունը տարածել է ԱՊԱ-ն:

Գործակալության տվյալներով, որոշման համաձայն, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի հանրապետության պետական սահմանների միջև դելիմիտացիայի հարցերով պետական հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը կազմակերպելու նպատակով ստեղծվում է կոմիսիոն Քարտուղարություն, սահմանվել են դրա գործունեության ուղղությունները:

Please enter a valid URL