Արծվաշենն, ամենայն հավանականությամբ, կվերահանձնվի: Այս անգամ արդեն իրավական հիմքով:
ՀՀ Կառավարության՝ հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակներին մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ, Արծվաշենի հարցը մինչ այժմ որևէ կերպ չի շոշափվում ընթացող բանակցությունների ընթացքում: Նույն աղբյուրների պնդմամբ, ի տարբերություն Արծվաշենի,«ադրբեջանական» անկլավների (Սոֆուլու/Բարխուդարլու, Ասքիփարա, Քյարքի) և Տավուշի մի քանի գյուղերի հարցն ակտիվ քննարկման մեջ է:
Եթե օրվա իշխանությունները որևէ կերպ չհերքեն այս տեղեկությունը կամ չհաստատեն Արծվաշենը վերադարձնելու մտադրությունը, ապա, մեծ հավանականությամբ, Արծվաշենը կվերահանձնվի:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան