Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաստատում է՝ այո, կառավարությունը որոշել է միավորել երեք բուհերը՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
«Այո, կառավարությունը շրջանառում է որոշումը, ես բացահայտ ասում եմ. կկայացվի համապատասխան որոշում ու կշարժվենք առաջ», — ասաց Դումանյանը:
Նախարարը, դիմելով ուսանողներին ու դասախոսներին, ասաց, թե ոչինչ կտրուկ չի փոխվելու:
«Այս ամենը կրթության որակի բարձրացման միտում ունի, որևիցե բան չի փակվում, որևիցե հաստիք չի կրճատվում, միգուցե, երկու ռեկտորի հաստիք պակաս ունենանք», — ասաց ԿԳՄՍ նախարարը:
Դումանյանն ասաց, թե երբ երեք բուհերը միավորվեն, քննարկում են, որ բուհը ունենա Կրթական գիտությունների ինստիտուտ անունը:
«Քննարկում ենք դեռ», — նշեց Դումանյանը: